ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Սեյրան Սարոյան. Տղամարդ ենք, նեղանալս ո՞րն ա

Սեյրան Սարոյան. Տղամարդ ենք, նեղանալս ո՞րն ա
06.02.2017 | 18:30

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը ցանկություն ունի Արմավիրի մարզում ռեյտինգային ցուցակով առաջադրվելու։ Լրագրողների հետ զրույցում Սեյրան Սարոյանը նշեց, որ սպասում է կուսակցության որոշմանը։


«Ժողովուրդը ում ընտրի, նա էլ կլինի։ Իմ ընտրատեղամասում երբեք խախտումներ չեն եղել»,- ասաց նա։ Դիտարկմանը, եթե չընդգրկվի ցուցակում, հնարավոր է, որ ՀՀԿ-ից «նեղացած» քաղաքական գործիչների նման իր գործունեությունը շարունակի քաղաքական այլ թիմում, Սարոյանը նշեց. «Նեղանամ կգնամ մեր տուն, ի՞նչ պիտի անեմ։ Տղամարդ ենք, նեղանալս ո՞րն ա»։

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ